Karevorinfo  Իրադարձություններ  572

Արամ Սարգսյանը՝ Փաշինյանի, Քոչարյանի հետ հնարավոր դաշինքի մասին. կբացվի ՀՀ-Վրաստան երկաթուղին․ Լուրեր

15:10 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Արամ Սարգսյանը՝ Փաշինյանի, Քոչարյանի հետ հնարավոր դաշինքի մասին. կբացվի ՀՀ-Վրաստան երկաթուղին․ Լուրեր

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը չի բացառել ընտրություններից հետո դաշինքների մեջ մտնելը Քոչարյանի կամ Փաշինյանի հետ։ Նա նշել է, որ իրենք տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունեն Քոչարյանի հետ, սակայն ամեն ինիչ պարզ կլինի ընտրությունների արդյունքում խորհրդարանում ուժերի բաշխումից հետո։

Արտահերթ ընտրություններին ընդառաջ կոչով է հանդես եկել նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա ընտրողներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին, իսկ քաղաքական ուժերին կոչ է արել իրենց գործունեությամբ, իրենց պահվածքով, իրենց խոսքով չխորացնել ճգնաժամը, չհատել բարոյականության սահմանները, տուրք չտալ քարոզչական անազնիվ տեխնոլոգիաներին, հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու հավաքական նպատակին:

Հայաստանը և Վրաստանը վերսկսում  են երկաթուղային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով. հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից կուղևորվի Բաթումի: Այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան: 