Karevorinfo  Իրադարձություններ  142

ԱԱԾ մանրամասները՝ դավաճանների խմբի գործունեության մասին․ մեկնարկեց նախընտրական քարոզարշավը․ Լուրեր

12:25 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
ԱԱԾ մանրամասները՝ դավաճանների խմբի գործունեության մասին․ մեկնարկեց նախընտրական քարոզարշավը․ Լուրեր

ԱԱԾ-ն հայտնել է Հայաստանում բացահայտված լրտեսական կազմակերպված խմբի մասին, որի գործողությունները հնարավորություն են տվել թշնամուն տեղորոշել ռազմավարական տեսանկյունից հատուկ կարևորություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի գտնվելու վայրերը և կատարել անվրեպ խոցումներ, նպատակուղղված հարվածներ հասցնել թիրախներին, շարքից հանել հայկական բանակային միավորումները, զինտեխնիկան և կենդանի ուժը, որի հետևանքով էականորեն խաթարվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՀ պաշտպանության բանակի մարտունակությունը, խոչընդոտվել է մարտական խնդիրների հետագա իրագործումը, ստեղծվել են նպաստավոր պայմաններ թշնամական զորքի կողմից հարավային ուղղությունում պաշտպանության գծի ճեղքման և դեպի Արցախի խորքը հետագա առաջխաղացման համար: կազմակերպված խմբի անդամներից երկուսը ներգրավվել են որպես մեղադրյալ և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այսօրվա փաստահավաք աշխատանքները պարզել են, որ 2021թ. հունիսի 6-ին ժամը 13:30-ի սահմաններում ադրբեջանական զինվորական ծառայողները փորձել են գողանալ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրի հովվի (սարատեղիի բնակիչ) շուրջ 20 ձիերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Հայաստանում այսօր մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Քաղաքական ուժերի մի մասը այսօր սկսել է քարոզչությունը մարզերում։

ՄԻՊ Արման Թաթոյանը քարոզարշավի մեկնարկի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը։