Karevorinfo  Իրադարձություններ  191

Քրեական հետապնդման պատճառով ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուդկովը լքել է Ռուսաստանը

13:45 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Քրեական հետապնդման պատճառով ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուդկովը լքել է Ռուսաստանը

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Դմիտրի Գուդկովը հեռացել է Ռուսաստանից՝ հնարավոր ձերբակալման պատճառով։ Այս մասին վերջինս հայտնել է Facebook սոցցանցի իր էջում, գրում է «Վեդոմոստին»։ Նրա խոսքով՝ «նախագահի վարչակազմից մի քանի մոտ աղբյուրներ հայտնել են, որ եթե չլքի երկիրը կեղծ քրեական գործը կշարունակվի՝ ընդուպ մինչև ձերբակալություն»։

«Եթե մնամ, հրաման է տրված «լուծել Գուդկովի հարցերը ցանկացած միջոցով»։ Իմ որոշմանն աջակցել են իմ մտերիմներն ու հարազատները, որոնք նույնպես լուրջ տեղեկություններ են ստացել սպառնալիքների և ռիսկերի վերաբերյալ»,- ասված է ընդդիմադրի հայտարարության մեջ:

Գուդկովին ձերբակալել էին մայիսի 1-ին, նա որպես կասկածյալ էր անցնում խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու միջոցով գույքային վնաս պատճառելու քրեական գործով (ՌԴ ՔՕ 165-րդ հոդվածի 2-րդ մաս): Գործը հարուցվել է Մոսկվայի քաղաքապետարանի հետ կնքված ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրի համաձայն՝ պարտքը չվճարելու պատճառով: Երկու օր անց նա ազատ էր արձակվել:

Տաթև Ֆռանգյան