Karevorinfo  Իրադարձություններ  128

Սաքսոնիա-Անհալթում տեղի ունեցած ընտրություններում հաղթում է Մերկելի կուսակցությունը

11:55 երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ.
Սաքսոնիա-Անհալթում տեղի ունեցած ընտրություններում հաղթում է Մերկելի կուսակցությունը

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ մարզում հունիսի 6-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ Համաձայն նախնական տվյալների՝ դրանցում հաղթել է կենտրոնամետ Քրիստոնյա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ)՝ հավաքելով ձայների 37,1 տոկոսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Երկրորդ տեղում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է ընտրողների 20,8 տոկոսը։ Մտավախությունները, թե այս ընտրություններում կհաղթի «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ չիրականացան։

Ձախակողմյան կուսակցությունն ստացել է ընտրողների 11% -ի աջակցությունը, սոցիալ-դեմոկրատները ՝ 8.4%, կանաչները ՝ 5.9% և Ազատ դեմոկրատական կուսակցությունը ՝ 6.4%:

Հավելենք, որ 2016 թվականից Սաքսոնիա-Անհալթում իշխում է ՔԴՄ, «Այլընտրանք Գերմանիայի համար» և «կանաչների» կուսակցությունների կոալիցիան, որը ստացել է «քենիական անվանումը» կուսակցական խորհրդանշանների գույների՝ սև, կարմիր և կանաչ, Քենիայի դրոշի գույների հետ համընկնելու պատճառով։

Տաթև Ֆռանգյան