Karevorinfo  Իրադարձություններ  471

Անկլավների վերադարձի վտանգը՝ Բաքվի մտադրությունների և Փաշինյանի «սահմանային» առաջարկի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:35 կիրակի, 06 հունիսի, 2021 թ.
Անկլավների վերադարձի վտանգը՝ Բաքվի մտադրությունների և Փաշինյանի «սահմանային» առաջարկի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ճշգրտման մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկին պաշտոնական Բաքուն դեռ չի արձագանքել, փոխարենը դրա վերաբերյալ գնահատականներ են հնչեցնում քաղաքագետները։ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առաջարկ էր հնչեցրել՝ երկու կողմից զորքերը հետ քաշել սահմանից, հրավիրել միջազգային դիտորդների և սկսել սահմանների ճշգրտումը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն այս հարցը դիտարկում է հայկական կողմի շահերի տեսանկյունից։

«Ինչ վերաբերում է հայկական շահի հետ առնչությանը, ապա պաշտոնական Երևանի այս դիրքորոշումը միանգամայն համահունչ է և համաքայլ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության շահին։ Ադրբեջանը առանց պարտադրանքի դժվար թե գնա այդ քայլին, իսկ պարտադրանքն էլ, ինչպպես ասում են, օդից չի լինելու»,- նշում է Մեհրաբյանը։

Ըստ Մեհրաբյանի՝ պարտադրանքը կարող է լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ԵԱՀԿ մշտական խորհրդում հարցը բարձրացնելու, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով բանակցություններ սկսելու միջոցով։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ առանց պարտադրանքի, այո՛, հնարավոր չէ, քանի որ Ադրբեջանն առանց դրա չի գնալու սահմանների արդարացի բաժանման, բայց և պարտադրանքն անհավանական է համարում։

«Հարցն այն է, որ կա՛մ Ադրբեջանին պետք է ստիպել, բայց Հայաստանը նման ռեսուրս չունի, իսկ ուրիշ ոչ մի երկիր դա չի անելու, կա՛մ էլ սա շարունակվելու է այնպես, ինչպես հիմա, իսկ տարբեր տեսակի առաջարկները մնալու են օդում կախված», – բացատրում է Իսկանդարյանը։

Այս հարցին զուգահեռ՝ քննարկումների առարկա են դարձել նախկին խորհրդային շրջանի անկլավները։ Իշխանական որոշ գործիչներ անկլավները ադրբեջանական համարող հայտարարություններ են անում։ Նրանց թվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը։ Օրեր առաջ հարցազրույցում նա ասել է, որ Տավուշում կան ադրբեջանական տարածքներ՝ անկլավները։

Քարտեզագրության փորձագետ Ջորջ Տաբակյանը հաճախ է լինում այդ անկլավներում և սահմանամերձ համայնքներում։ Նա բացատրում է, որ անկլավներից երկուսի հանձնման դեպքում վտանգվում են Հայաստանի միջպետական ճանապարհները։ Երրորդի դեպքում Բերդ համայնք և գյուղեր գնացող միակ ճանապարհն է հայտնվում ադրբեջանական վերահսկողության տակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան