Karevorinfo  Իրադարձություններ  267

Հովվի ուղղությամբ ադրբեջանցիները կրակել են, ձիուն է կպել. Կութի գյուղապետ

23:30 շաբաթ, 05 հունիսի, 2021 թ.
Հովվի ուղղությամբ ադրբեջանցիները կրակել են, ձիուն է կպել. Կութի գյուղապետ

Այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի հարակից տարածքում միջադեպ է տեղի ունեցել՝ ադրբեջանցիները կրակել են հովվի ուղղությամբ։ Լուրը Factor TV-ի հետ զրույցում հաստատեց Կութի գյուղապետ Սիմա Չիթչյանը։

«Ադրբեջանցիները կրակել են հովվի ուղղությամբ, բայց ձիուն է կպել։ Հովվին բան չի եղել, նա լավ է»,-մանրամասնեց գյուղապետը։

Նշենք, որ քիչ առաջ հաղորդագրություն տարածեցին պաշտպանության նախարարությունից, մասնավորապես նշելով. «Հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել: Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել»:

Մերի Մարտիրոսյան