Karevorinfo  Իրադարձություններ  258

ՏՆՏԵՍԱԿԵՏ․ Գնեք, քանի չի թանկացել․ գնաճի տեմպը, ըստ կանխատեսման, կարող է արագանալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:15 շաբաթ, 05 հունիսի, 2021 թ.
ՏՆՏԵՍԱԿԵՏ․ Գնեք, քանի չի թանկացել․ գնաճի տեմպը, ըստ կանխատեսման, կարող է արագանալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե նախորդ տարվա մայիսին X դրամով կարելի էր գնել մեկ շիշ ձեթ, ապա այս տարվա մայիսին նույն X գումարը կբավականացներ ընդամենը շշի կեսին։ Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալները, որոնց համաձայն՝ մեկ տարում ձեթի գինն աճել է 84.4 տոկոսով։ Ներկայացված ապրանքատեսակներից ձեթն ամենաշատ թանկացածն է։

Վիճակագրական կոմիտեի ավելի ամփոփ տվյալներով՝ սպառողական ապրանքների գները աճել են 5.9 տոկոսով։ Սրա մեջ մտնում են դիտարկվող 425 ապրանքատեսակներ և ծառայություններ՝ սնունդից մինչև բնակարանի հարդարում և այլն։ Սրանցից սննդի և ոչ ալկոհոլյին խմիչքների խմբում աճը ել է 7.5 տոկոս։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է, որ թանկացումների մի մասը պայմանավորված է դրսից ներկրումներով, ինչի դեմ պայքարելու համար պետք է զարգացնել տեղական արտադրությունը։ Տնտեսագետը հիշեցնում է, որ Հայաստանում սպառվող ձեթի, թռչնամսի մեծագույն մասը ներկրվում է արտասահմանից։ Պարսյանը, որպես օրինակ, բերում է նաև բենզին ու դիզվառելիքի թանկացման հետևանքները։ Եթե դիզվառելիքը թանկացել է, ապա թանկանալու է նաև գյուղատնտեսության աշխատանքը, հետևաբար՝ բերքի ինքնարժեքը նույնպես բարձր է լինելու։

Ըստ տնտեսագետի՝ այնպիսի շղթայական թանկացումներ կան, որոնք դեռ նոր են զգացվելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան