Karevorinfo  Իրադարձություններ  238

Գյումրիում ծրագրավորման անվճար դասընթացներ են անցկացվում պատերազմի մասնակիցների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

21:35 ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
Գյումրիում ծրագրավորման անվճար դասընթացներ են անցկացվում պատերազմի մասնակիցների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Արցախյան պատերազմի մասնակիցների, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև պատերազմում կամավորական աշխատանքներ կատարած անձանց համար Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնը բացառիկ հնարավորություն է ընձեռում՝  մասնակցել ծրագրավորման անվճար դասընթացների, գիտելիքներ ձեռք բերել ու աշխատանք գտնել։ «Full Stack» ծրագրավորման դասընթացը տևելու է 6 ամիս, շաբաթական 2 անգամ պարբերականությամբ։

Factor.am-ի հետ զրույցում Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը պատմեց, որ գաղափարն առաջացել է մի քանի ամիս առաջ, հեղինակը կենտրոնի նախկին ուսանողներից է, որն այժմ աշխատում է PicsArt ընկերությունում։ Սկսվել է 14 հոգանոց փորձնական խմբով։

«Նպատակն այն է, որ փորձենք զինվորներին, և ոչ միայն, պատերազմի մասնակիցներին, պատերազմում զոհված զինվորների ընտանիքների անդամներին, կամավորական աշխատանք իրականացնող անձանց օգնել։ Չափորոշիչն այդպես էինք ընտրել, որովհետև ուզում էինք, որ խառը խումբ լիներ։ Ամբողջ մարզից, Երևանից էլ մասնակիցներ ունեցանք ու հասկացանք, որ ստացված մոդել է։  Որոշեցինք նույնն իրականացնել նաև Վանաձորում, քանի որ Վանաձորում էլ կա տեխնոլոգիական կենտրոն»,- ասաց Բելլա Հարությունյանը։

Ծրագիրն էլ ֆինանսավորում է Ամերիկահայ ճարտարագետների ու գիտնականների միության հյուսիսարևելյան հատվածի անդամների, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։

Այս պահին ծրագրում Գյումրիում ու Վանաձորում ներգրավված է 48 մասնակից։  Գյումրիից կա շուրջ 30 մասնակից, նաև մասնակիցներ կան Շիրակի մարզի այլ համայնքներից։ Դասընթացներն էլ իրականացվում են հիբրիդային տարբերակով՝ օնլայն ու օֆլայն։ Այսպիսով՝ նաև տեղաշարժման հարց էլ է լուծվում, քանի որ կան մարդիկ, որոնք դեռևս վերականգնողական փուլում են։

Մեր զրուցակիցը նշեց, որ մասնակիցները մեծ ոգևորությամբ են ներգրավված ծրագրում։

«Մարդիկ կան, որ ոլորտում նախնական փորձ ունեցել են նախքան պատերազմը, և ունենք մարդիկ, որ առհասարակ ոլորտից չեն, բայց շատ հիմնարար քայլերով առաջ են շարժվում։ Մոտիվացիան միանշանակ կա»,- ասաց Բելլա Հարությունյանը։

Դասընթացի շնորհիվ մասնակիցները պրակտիկ գիտելիքներ են ձեռք բերում։ Հիմա այս փուլում որոշակի նախնական գիտելիքներ են ստանում, բայց դասընթացի ավարտին բոլորն արդեն ծրագրեր կունենան, որոնց վրա աշխատելու են։ Սովորում են HTML, CSS, JavaScript, Node.js, QA (Quality assurance), System administration ծրագրերի առաջին մակարդակը։ Նախաձեռնողների համար կարևոր է, որ մասնակիցները պորտֆոլիոների և CV-ների կազմման, գործատուների հետ շփման  հմտություններ ձեռք կբերեն։

Չնայած դասընթացի տևողությունը 6 ամիս է՝ նախաձեռնողները ցանկանում են տևողությունը երկարացնել, արդյունավետությունն ավելի բարձրացնելու համար։

«Հիմա փորձում ենք երկարացնենք, քանի որ հետաքրքվածությունը մեծ է, ուզում ենք, որ մասնակիցները հիմնարար գիտելիքներ ստանան»,- ասաց Բելլա Հարությունյանը։

Նրա խոսքով՝ փորձելու են նաև մասնակիցների զբաղվածությունն ապահովել, ինչն էլ ծրագրի հիմնական նպատակն է։

«Նաև օգնելու ենք պրակտիկայի հարցում, քանի որ մասնավորի հետ համագործակցություն ունենք։ Ավարտածներից լավագույն առաջադիմություն ցուցաբերածները հնավորություն կունենան պրակտիկա անցնելու ընկերություններում, քանի որ մեզ համար գերխնդիրը դրանում է, որպեսզի այդ մարդկանց զբաղվածությունն ապահովենք։ Նաև իրենց ֆրիլանս հարթակներին ենք ծանոթացնում, որ այդպես էլ ծրագրեր վերցնեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Էմմա Չոբանյան