Karevorinfo  Իրադարձություններ  188

Պուտինը հայտնել է, որ Բայդենի հետ կխոսեն միջազգային հակամարտությունների կարգավորման մասին

21:45 ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
Պուտինը հայտնել է, որ Բայդենի հետ կխոսեն միջազգային հակամարտությունների կարգավորման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը նրանք պետք է փորձեն գտնել երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհները, ինչպես նաև հույս է հայտնել, որ կխոսեն առավել թեժ կետերում միջազգային հակամարտությունների կարգավորման ու զինաթափման մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կքննարկենք երկկողմ հարաբերությունները։ Ես ելնում եմ այն հանգամանքից, որ մենք պետք է փորձենք գտնել այդ հարաբերությունների կարգավորման ճանապարհները։ Այսօր դրանք գտնվում են չափազանց ցածր մակարդակի վրա, մենք դալավ գիտենք»,- ասել է նա Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։

«Մենք կխոսենք ռազմավարական կայունության, առավել թեժ կետերում միջազգային հակամարտությունների կարգավորման մասին։ Մենք, հուսով եմ, կխոսենք զինաթափման գործընթացների, ահաբեկչության դեմ պայքարի, համաճարակի դեմ պայքարի ու էկոլոգիական բնույթի հարցերի մասին։ Սա մոտավոր օրակարգն է»,- պարզաբանել է ՌԴ նախագահը։

Տաթև Ֆռանգյան