Karevorinfo  Իրադարձություններ  115

Հանրային հեռուստաընկերությունը «հաղթեց». քարոզարշավին ընդառաջ նոր լրատվական ալիք կհեռարձակվի

14:25 ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
Հանրային հեռուստաընկերությունը «հաղթեց». քարոզարշավին ընդառաջ նոր լրատվական ալիք կհեռարձակվի

Այսօր՝ հունիսի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստի ժամանակ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթում հաղթող ճանաչվեց Հանրային հեռուստաընկերությունը։

Հ1-ը վարկանիշային քվեարկությամբ ստացավ 646 միավոր, մյուս երկու մասնակիցները՝ Հ2-ը՝  635 միավոր, իսկ «Փաստինֆո»-ն՝  595։

Factor.am-ը մի քանի օր առաջ գրել էր, որ թեև մրցույթի արդյունքները պարզ չեն, բայց ապրիլի 15-ին, Կառավարության հերթական նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով որոշվել է պահուստային ֆոնդից Հանրային հեռարձակողի խորհրդին տրամադրել 427.4 մլն դրամ՝ Հանրային հեռուստաընկերության ներկայիս լրատվական ծառայության հիմքի վրա նոր լրատվական հեռուստաալիք ստեղծելու համար: Կառավարության որոշման հիմնավորմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը նախատեսում է ստեղծել մայրաքաղաքային սփռման առանձին լրատվական հեռուստաալիք, որի հիմնական նպատակը, ըստ պատասխանատուների, օպերատիվ ու անաչառ լրատվության մատուցումն է լինելու, ինչը միևնույն ժամանակ ապահովելու է հեռուստադիտողի՝ տեղեկատվության ստացման հիմնարար իրավունքները։

Նկատենք, որ լրատվական նոր ալիքն իր աշխատանքներն սկսում է ընտրությունների քարոզարշավի մեկնարկին զուգահեռ։

Նարեկ Կիրակոսյան