Karevorinfo  Իրադարձություններ  174

ԵՄ-ն հաստատել է եվրոպական ավիաընկերությունների համար Բելառուսի երկնքով թռիչքների արգելքը

15:55 ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
ԵՄ-ն հաստատել է եվրոպական ավիաընկերությունների համար Բելառուսի երկնքով թռիչքների արգելքը

ԵՄ դեսպանները հավանության են արժանացրել Բելառուսի երկնքով եվրոպական ավիաընկերությունների թռիչքների արգելքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Որոշումն ուժի մեջ է մտել կեսգիշերին։ Բրյուսելում հուսով են, որ Եվրամիության անդամ երկրների կողմից այս որոշման դեմ առարկություններ չեն լինի։
Բացի այդ, բելառուսական ինքնաթիռներին ևս արգելել են օգտագործել ԵՄ օդային տարածքն ու վայրէջքներ կատարել միության անդամ երկրների օդանավակայաններում։

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները համաձայնեցրել են այս որոշումն այն բանից հետո, ինչ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող Ryanair-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում՝ ականապատված լինելու մասին հաղորդագրությունից հետո, որը պարզվել է՝ կեղծ է։ Բելառուսը Միգ -29 կործանիչ էր բարձրացրել երկինք՝ ինքնաթիռը ուղեկցելու համար: Ինքնաթիռի վայրէջքից հետո բերման էր ենթարկվել ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչը՝ NEXTA-ի նախկին գլխավոր խմբագիրը։ Իսկ օդանավում ոչ մի ռումբ չէր հայտնաբերվել: Պրոտասևիչը, նրա ընկերուհին՝ Ռուսաստանի քաղաքացի Սոֆիա Սապեգան և մի քանի այլ անձինք չէին հասել Վիլնյուս: