Karevorinfo  Իրադարձություններ  136

«Մենք մեր հողի վրա ենք»․ պատերազմից հետո Շուռնուխում առաջին պսակադրությունն է տեղի ունեցել

14:05 ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
«Մենք մեր հողի վրա ենք»․ պատերազմից հետո Շուռնուխում առաջին պսակադրությունն է տեղի ունեցել

Պատերազմի ավարտից հետո Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում հունիսի 3-ին առաջին անգամ պսակադրության արարողություն է տեղի ունեցել։ Փեսան՝ Սպարտակը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ տխուր էր այն փաստը, որ Շուռնուխի մի հատվածում ադրբեջանցիներ կան, սակայն որևէ վախ չունեին, որովհետև, ինչպես ինքն է նշում՝ «Մենք մեր հողի վրա ենք»։

Հարսնացուն՝ Էլենը, Երևանից է, Սպարտակը ևս մայրաքաղաքում է ապրում, սակայն դեռ 2 ամիս առաջ հստակ որոշել էին՝ Շուռնուխում են ամուսնանալու։

«Այլ տարբերակ լինել չէր կարող»,- ասում է փեսան։

Հարսանյաց խնջույքն այդքան էլ մեծ չի եղել, սակայն արտերկրից ժամանած հյուրեր ունեին, որոնց տպավորությունները, ըստ Սպարտակի, այլ էին։

«Դրսից եկած հյուրերի համար էր դժվար, ուրիշ կերպ էին պատկերացնում՝ ավելի վատ, վախ, անհանգստություն կար։ Բայց եկան համոզվեցին, որ ամեն ինչ նորմալ է»,- ընդգծեց Սպարտակը։

Նշենք, որ Շուռնուխում նորապսակներին օրհնել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։

Արփի Հակոբյան