Karevorinfo  Իրադարձություններ  133

Քարվաճառում ականի վրա Ադրբեջանի ՊՆ մեքենա է պայթել․ կան զոհեր

13:30 ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
Քարվաճառում ականի վրա Ադրբեջանի ՊՆ մեքենա է պայթել․ կան զոհեր

Արցախի գրավյալ Քարվաճառի շրջանում ադրբեջանցիների՝ ականի վրա պայթելու հերթական դեպքն է տեղի ունեցել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քարվաճառում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ մեքենան, ինչի հետևանքով զոհվել են AZTV-ի ու «Ազերթաջ»-ի լրագրողներ Սիրաջ Աբիշովն ու Մագերամ Իբրահիմովը։

AZTV-ն հայտնում է նաև մեկ այլ աշխատակցի՝ ռեժիսոր Էմին Մամեդովի, ինչպես նաև վարորդի ու տեղի բնակչի վիրավորվելու մասին։

Ադրբեջանում այսօր ներկայացրել են նաև Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով զոհերի ու վիրավորների ընդհանուր թիվը։ Ըստ լրատվամիջոցների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից և հրադադարի հաստատումից հետո ականի վրա պայթելու հետևանքով զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 120 մարդ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ՄԻԵԴ ներկայացված երկրորդ միջպետական գանգատում։

Նոր դիմումը կապված է այն բանի հետ, որ Հայաստանը, իբր, հրաժարվում է ականապատ տարածքների քարտեզներ տրամադրել։ Նշվում է նաև, որ 100 մլն քառ․ մետր տարածքում 35․000 ական է վնասազերծվել, սակայն տուժածների թիվը շարունակում է աճել։

Հավելենք նաև, որ Ադրբեջանի իշխանությունները խիստ հսկողություն են սահմանել ու տարբեր անցակետեր տեղադրել՝ բնակիչների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ թույլ չտալու համար։ Սակայն գրեթե ամեն օր ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվում տարբեր մարդկանց ձերբակալման մասին, որոնք փորձում են գնալ Արցախի գրավյալ տարածքներ։
Արցախի գրավյալ տարածքներ մուտքի արգելքն ադրբեջանական իշխանությունները բացատրում են անվտանգության նկատառումներով, քանի որ տարածքներն ականազերծված չեն, սակայն գլխավոր պատճառներից մեկն իրականացվող թալանը կանխելն է, որը նոյեմբերի 10-ից ակտիվորեն սկսվել ու հիմա էլ շարունակվում է։ Որոշ տվյալներով՝ շատ դեպքերում այն կազմակերպվում է ոստիկանապետերի ու գործադիր իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք մարդկանց տարբեր խմբերի ուղարկում են ականապատ տարածքներ՝ վտանգելով նրանց կյանքը։ Ի դեպ՝ բնակիչները ևս փաստում են, որ շատերն Արցախի գրավյալ տարածքներ գնում են հենց թալանի նպատակով։

Էմմա Չոբանյան