Karevorinfo  Իրադարձություններ  224

Տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակը կրկին սրվել է

13:55 ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ.
Տաջիկա-ղրղզական սահմանին իրավիճակը կրկին սրվել է

Ղրղզստանը կարծում է, որ Տաջիկստանը խախտել է պետական սահմանի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին հաղորդել է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Տաջիկական կողմը, խախտելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, թեժացրել ու սրել է իրավիճակը ղրղզ-տաջիկական պետական սահմանին, ինչը չի համապատասխանում բարիդրացիական և բարեկամական հարաբերություններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դրա համաձայն՝ տաջիկ զինվորականները, չնայած Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանի չսահմանազատված հատվածներում մինչ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի ավարտը ցանկացած աշխատանք կատարելու արգելքի մասին համաձայնագրին, հունիսի 4-ի գիշերը շուրջ 1․000 մետր ներթափանցել են Ղրղզստանի Հանրապետության տարածք ու այնտեղ դիրքավորվել։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ իրավիճակի սրման կապակցությամբ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևը, որը դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերով ղրղզական պատվիրակության ղեկավարն է, մեկնել է դեպքի վայր՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար:

Հիշեցնենք՝ ապրիլի վերջին և մայիսի սկզբին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկու պետությունների զինծառայողների միջև զինված բախումներ տեղի ունեցան սահմանի վիճելի հատվածների շուրջ, որի ընթացքում սպանվեց մի քանի տասնյակ մարդ:

Տաթև Ֆռանգյան