Karevorinfo  Իրադարձություններ  437

Ֆրանսիան կխառնի՞ Ռուսաստանի խաղաքարտերը.Փաշինյանի եվրոպական այցի ինտրիգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:55 հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Ֆրանսիան կխառնի՞ Ռուսաստանի խաղաքարտերը.Փաշինյանի եվրոպական այցի ինտրիգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 1-ին Փարիզ կատարած այցի ընթացքում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ֆրանսիայի համար ընդունելի է Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստում հայ-ադրբեջանական սահմանին առկա կոնֆլիկտի հաղթահարման իր առաջարկած տարբերակը: Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն առաջարկում էր հայ-ադրբեջանական զինված ուժերին հետ քաշել տեղակայման վայրից և տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության երկրների դիտորդների, որից հետո նոր իրականացնել դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները:

Քաղաքական վերլուծաբանները Փաշինյան-Մակրոն հանդիպումից հետո կարծում են, որ այսպիսով Երևանը փաստացի Փարիզից ստացավ քաղաքական աջակցություն՝ Ադրբեջանի արգեսիայի հետևանքով առաջացած իրադրությունը հանգուցալուծելու համար: Արցախյան պատերազմի ընթացքում և վերջին դեպքերից հետո, երբ թշնամու զինված ուժերը մուտք գործեցին Հայաստանի սուվերեն տարածք, Ֆրանսիան քաղաքական հայտարարություններով մշտապես աջակցեց: Այժմ հարց է, թե ինչպիսին է լինելու այս երկրի առարկայական աջակցությունը:

Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի այս աջակցությունը, որ սահմանին պետք է խնդիրները կարգավորվեն դիտորդների տեղակայմամբ, կարող էր նաև հեռախոսազանգով ստանալ, սակայն Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի այցը Փարիզ, ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, այլ կարևորություն ուներ:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավարը հավաստիացնում է, որ Ֆրանսիան պատրաստ է ուժային աջակցություն տրամադրել Հայաստանին, եթե ադրբեջանական զորքերը Հայաստանի սուվերեն տարածքում ռազմական գործողություններ սկսեն: Նա չի բացառում, որ Փաշինյանի փարիզյան այցի արդյունքը կարող է լինել այն, որ Ֆրանսիան դիտորդներ տեղակայի հայ-ադրբեջանական սահմանին:

«Նորավանք» գիտակրթական կենտրոնի ղեկավար Գագիկ Հարությունյանին Ֆրանսիայի հայտարարություններն այնքան էլ համոզիչ չեն թվում: Քաղաքագետն ասում է՝ տարածաշրջանում դիտորդներ կամ խաղաղապահներ տեղակայելը չի բխում այդ երկրի ազգային շահերից: Ըստ նրա՝ Փարիզում այն, ինչ Մակրոնն ասել է Փաշինյանին, կմնա հայտարարությունների մակարդակում:

Քաղաքագետը նշում է՝ եթե Ֆրանսիայի դիտորդները տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին, ապա սա հերթական ապտակը կլինի Ռուսաստանին Հայաստանի կողմից: Սակայն նկատենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը շեշտել է Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության երկրների դիտորդների ներգրավման մասին, իսկ ՌԴ-ն չի արձագանքել:

Ադրբեջանում դեմ են Ֆրանսիայի միջամտությանը: Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հնչեցրած մեկնաբանություններին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն ասել է, թե հրադադարը պահպանվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ, դրա ռեժիմն ապահովում են «Ադրբեջանի տարածքում» ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը: Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, սակայն Հայաստանը դեռևս չի արձագանքել այդ կոչին:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հակված է կարծել, որ Բաքվում անհանգստացած են Փաշինյանի այցով և Ֆրանսիայի հավանական միջամտությամբ, քանի որ այս քայլերը խառնում են ռուս-ադրբեջանական խաղաքարտերը:

Քաղաքագետ Գագիկ Հարությունյանը, մինչդեռ, հակառակն է պնդում: Ըստ նրա՝ Փաշինյանն ի վիճակի չէր իր այցով խաղի կանոններ փոխել: Հարությունյանն ասում է՝ Ալիևը խաղաղության պայմանագիր ասելով՝ նկատի ունի Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում:

Ի դեպ, ուշագրավ է, որ այսօր Արցախի նախագահ Արայիկը Հարությունյանն ասել է, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում: «Մենք շարունակելու ենք անկախության համար պայքարը, մենք երբևէ չենք համակերպվելու Ադրբեջանի կազմում լինելու հետ, դա բացառվում է»,- ասել է նա։

Ֆրանսիայի՝ Հայաստանին աջակցելու պատրաստակամության ֆոնին կենդանության նշաններ է ցույց տալիս ՀԱՊԿ-ն, որտեղ առանցքային դերակատարում ունի Ռուսաստանը: ՀԱՊԿ-ը նախատեսում է «Որոտ 2021» հատուկ վարժանքներն անցկացնել Հայաստանում: Այս վարժանքները թեև հատուկ արձագանքման ուժերին են առնչվում, սակայն կարելի է ենթադրել, որ Եվրոպայի գործնական նախաքայլերի ֆոնին ՀԱՊԿ-ն փորձում է վերակենդանանալ: Ստեփան Գրիգորյան նշում է՝ եթե Հայաստանը միջազգային այլ կառույցների չդիմեր, ՀԱՊԿ-ն և Ռուսաստանը չէին անհանգստանա:

Ադրբեջանական զորքը շուրջ մեկ ամիս է, ինչ ՀՀ սուվերեն տարածքում է, Հայաստան չեն վերադարձվել նաև Կութ գյուղի սահմանային հատվածից գերեվարված 6 հայ զինծառայողները, Նիկոլ Փաշինյանի՝ հայելային նահանջի առաջարկությունն էլ դեռ կյանքի չի կոչվում: Ստեղծված իրավիճակի ֆոնին այժմ հետաքրքիր է, թե Ֆրանսիան Հայաստանին երբ և ինչ ծավալի աջակցություն կցուցաբերի, կամ ընդհանրապես կլինի այն, թե՝ոչ:

ԱՄՆ Պետքարտուղարությունն էլ, արձագանքելով Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններին, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների գերեվարմանը, երկու կողմերին կոչ է արել միջադեպը լուծել շտապ և խաղաղ ճանապարհով: Պետդեպից շեշտել են՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ջանքերին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան