Karevorinfo  Իրադարձություններ  262

Նեթանյահուն կոչ է արել արգելափակել նորաստեղծ կոալիցիայի աշխատանքը

21:30 հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Նեթանյահուն կոչ է արել արգելափակել նորաստեղծ կոալիցիայի աշխատանքը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է նորաստեղծ կոալիցիան, որը մտադիր է նրան հեռացնել իշխանությունից 12 տարի վարչապետ լինելուց հետո, գրում է BBC News-ը։

Նեթանյահուն կոչ է արել խորհրդարանի աջ թևի անդամներին՝ արգելափակել կոալիցիայի աշխատանքը։

Իսրայելում 8 ընդդիմադիր կուսակցություններ համաձայնության են եկել աշխատել միասին նոր կառավարություն ձևավորելու համար։ Սակայն նրանց պաշտոնները ստանձնելու համար դեռ անհրաժեշտ է խորհրդարանականների աջակցությունը: Կոալիցիայի հայտարարումից հետո իր առաջին մեկնաբանություններում Բենիամին Նեթանյահուն հորդորել է Քնեսեթի (խորհրդարանի) անդամներին ընդդիմանալ կոալիցիային:

Twitter-ում կատարած գրառման մեջ Նեթանյահուն քննադատում է նրանց՝ անվանելով «ձախակողմյան» և «վտանգավոր»:

Նա նոր կառավարությունն անվանել էր «դարի կեղծիք»՝ ասելով, որ այն վտանգում է Իսրայել պետությունն ու ժողովրդին:

Տաթև Ֆռանգյան