Karevorinfo  Իրադարձություններ  152

Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ զորավարժություն․ ՌԴ և ԵՄ դեսպանները՝ Սյունիքում․ Լուրեր

18:05 հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ զորավարժություն․ ՌԴ և ԵՄ դեսպանները՝ Սյունիքում․ Լուրեր

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ կազմակերպության «Ամպրոպ-2021» հատուկ վարժանքն այս տարի կանցկացվի Հայաստանում, գրում է «Ինտերֆաքսը»։ Զորավարժություններում կներգրավվեն ավիացիա ու զրահատեխնիկա։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Սյունիք, ծանոթացել է Գորիս – Կապան ավտոճանապարհի (Որոտան, Շուռնուխ) սահմանային հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի սահմանապահ ծառայության կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին:

Միաժամանակ Սյունիքում է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Կապանի քաղաքապետի հետ հանդիպումը նվիրված է եղել տարածաշրջանում մարդասիրական իրավիճակին և միջնաժամկետ համագործակցության հեռանկարներին:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ 2.5 մլրդ դրամի վարկ է ներվել պատերազմում զոհվածների և հաշմվածների ընտանիքներին։ Վերանայվել է շուրջ 980 հազար վարկային պայմանագիր։ Նա նաև հայտնել է, որ մինչև տարեվերջ գնաճը կարող է արագանալ, իսկ մյուս տարի իրենք այն կիջեցնեն ընդունելի մակարդակի։