Karevorinfo  Իրադարձություններ  145

Բաքվում ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

16:20 հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Բաքվում ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Ադրբեջանի ու ՌԴ ԱԳ նախարարությունների միջև այսօր Բաքվում քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի և ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի գլխավորած պատվիրակությունների միջև քննարկումների հիմնական թեման երկկողմ ռազմավարական գործընկերության օրակարգի հարցերն են եղել։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի ու վերջին զարգացումների շուրջ։ Բացի այդ, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Այլ աղբյուրների համաձայն էլ՝ Ռուդենկոն Բաքվում հանդիպման ժամանակ անդրադարձել է նախօրեին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերին։ Մոսկովյան հանդիպման մասին, ի դեպ, սեփական աղբյուրները վկայակոչելով, հաղորդել են ռուսական լրատվամիջոցները։

Էմմա Չոբանյան