Karevorinfo  Իրադարձություններ  203

ԵՄ-ում անհանգստացած են բելառուսական ԱԷԿ-ի շահագործմամբ՝ անվտանգության նորմերի խախտումների պատճառով

19:55 հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
ԵՄ-ում անհանգստացած են բելառուսական ԱԷԿ-ի շահագործմամբ՝ անվտանգության նորմերի խախտումների պատճառով

Եվրահանձնաժողովը ցավում է, որ Մինսկը որոշել է սկսել Օստրովցովում բելառուսական ԱԷԿ-ի շահագործումը ՝ «չիրականացնելով անվտանգության վերաբերյալ բոլոր խորհուրդները, որոնք արվել են 2018 թվականին իրականացված զեկույցում»։ Այս մասին ասված է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնի հայտարարության մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Եվրահանձնաժողովը շեշտում է, որ չնայած ատոմային էլեկտրակայանների շահագործման համար առևտրային լիցենզիայի տրամադրումը ազգային իշխանությունների իրավասության ու ազգային կարգավորիչի հսկողության ներքո է, անհրաժեշտ է ապահովել կայանի շահագործման առավելագույն անվտանգությունը:

«Դա առավել ևս անհրաժեշտ է ՝ հաշվի առնելով ԵՄ սահմանին և Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսին մոտ լինելը»,- հայտարարել է պաշտոնյան: Վերջինս շեշտել է, որ իրավիճակը «ավելացնում է անհանգստությունը ԵՄ-ում»:

Տաթև Ֆռանգյան