Karevorinfo  Իրադարձություններ  233

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի կունենա շիրակցի 14 գերիների դատական նիստը

12:55 հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի կունենա շիրակցի 14 գերիների դատական նիստը

Ադրբեջանում պահվող շիրակցի ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու գործը դատական վարույթ է ընդունվել։ Հայ գերիներին մեղադրում են, իբր, ահաբեկչություն, սադրանքներ ու այլ հանցագործություններ կատարելու համար։ 14 հոգու դեմ հարուցված քրեական գործը քննվելու է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից՝ դատավոր Աֆղան Հաջիևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ առաջիկա օրերին տեղի կունենա նախապատրաստական նիստը։

Նշենք, որ նախօրեին էլ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ու Պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն էին տարածել, որ ավարտվել է շիրակցի գերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերի նախաքննությունը։

«Ավարտվել է Պետական անվտանգության ծառայության Գլխավոր քննչական ծառայության կողմից քրեական գործի նախաքննությունը 2020թ․ դեկտեմբերի 13-ին Պետական անվտանգության ծառայության հակահաբեկչական օպերացիայի արդյունքում հայկական զինված խմբերի անդամների նկատմամբ, որոնք 2020թ․ նոյեմբերի 10-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության կնքումից հետո անօրինական ու գաղտնի մուտք են գործել Ադրբեջանի տարածք և Հադրութ բնակավայրի հյուսիսարևմտյան հատվածում անտառում դիրք զբաղեցրել ու իրականացրել ահաբեկչական և այլ գործողություններ Ադրբեջանի զինծառայողների ու խաղաղ բնակիչների նկատմամբ»,- ասվում էր հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ, գործ է հարուցվել 14 հայ գերու նկատմամբ։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները հարուցելով տարբեր քրեական գործեր՝ որակել են դիվերսանտներ ու հրաժարվում են վերադարձնել։ 8 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը Գյումրիից։ Գերիների վերջին խումբը ՝ 3 ռազմագերի, Հայաստան վերադարձավ մայիսի 4-ին։ Նրանցից մեկը Շիրակի մարզից է։ Մյուս գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։

Էմմա Չոբանյան