Karevorinfo  Իրադարձություններ  207

Բայդենի ու Մերկելի ներկայացուցիչները քննարկել են «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման հարցը

14:35 հինգշաբթի, 03 հունիսի, 2021 թ.
Բայդենի ու Մերկելի ներկայացուցիչները քննարկել են «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման հարցը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյքոբ Սալիվանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յան Հեքերը Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման հարցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

ԱՄՆ-ը վերահաստատել է իր մտահոգությունն այն ռիսկերի վերաբերյալ, որոնք նախագիծը պարունակում է Ուկրաինայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար:
Երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են նաև COVID-19-ի դեմ պատվաստանյութերի փոխանակմանը, կիբերանվտանգության ու թվային շորթումների դեմ պայքարի ոլորտում ջանքերի համակարգմանը, ինչպես նաև արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, այդ թվում Ռուսաստանին ու Ուկրաինային վերաբերող հարցեր։

Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը, Ուկրաինան ու բալթյան երկրները ակտիվորեն դեմ են ռուսական գազատարի կառուցմանը՝ վախենալով եվրոպական էներգետիկ շուկայում ՌԴ ազդեցության ուժեղացումից։ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել գազատարի շինարարության մեջ ներգրավված ընկերությունների նկատմամբ: Միևնույն ժամանակ, Գերմանիայի կառավարությունն աջակցում է «Հյուսիսային հոսք 2» -ին, չնայած երկրում այս նախագծի ընդդիմադիրները շատ են:

Տաթև Ֆռանգյան