Karevorinfo  Իրադարձություններ  250

Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին կառավարությունից նոր ավտոմեքենա է ուզել

21:55 չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ.
Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին կառավարությունից նոր ավտոմեքենա է ուզել

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը՝ ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի կրտսեր որդին, դիմել է կառավարությանը՝ համայնքի համար նոր մեքենա ձեռք բերելու համար։

Սևակ Միքայելյանը ներկայացրել է հետևյալ հիմնավորումը, որ համայնքապետարանն ունի ընդամենը 2 մարդատար ավտոմեքենա, և հաշվի առնելով համայնքի վարչական տարածքի մեծությունը, պահանջվող շրջայցերի հաճախականությունը և աշխատակազմի ծանրաբեռնվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել նոր մեքենա։

Կառավարությունը որոշել է Հրազդանի քաղաքապետարանին, նոր մեքենայի փոխարեն, տրամադրել 2009 թվականի արտադրության «ՏՈՅՈՏԱ ԿՈՐՈԼԼԱ 1.4» մակնիշի ավտոմեքենա, որը պետության սեփականությունն է հանդիսանում։ Ավտոմեքենայի արժեքը 20,5 մլն դրամ է։

Նարեկ Կիրակոսյան