Karevorinfo  Իրադարձություններ  605

Գեներալը, գործարարը, բժիշկն ու պատգամավորը՝ Շիրակի մարզի նախընտրական շտաբերի ղեկավարներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

21:35 չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ.
Գեներալը, գործարարը, բժիշկն ու պատգամավորը՝ Շիրակի մարզի նախընտրական շտաբերի ղեկավարներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Շիրակի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը գլխավորում է Շիրակի 34-ամյա մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Մարզպետն այս մասին հայտարարել էր իր աշխատանքային հարյուր օրվա առիթով լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Մասնագիտությամբ բժիշկ, ՔՊ անդամ մարզպետը ևս ընդգրկված է կուսակցության համամասնական ցուցակում, զբաղեցնում է 38-րդ տեղը։ ՌԴ-ում կրթություն ստացած և Մոսկվայի տարբեր կլինիկաներում որպես վիրաբույժ աշխատած Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի օրոք նշանակվել էր Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի տնօրեն։

Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ նա մտավ քաղաքականություն՝ 2019 թվականին զբաղեցնելով ՀՀ առողջապահության փոխնախարարի պաշտոնը։ Իսկ մինչ այդ՝ 2018 թվականին, նշանակվել էր ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով:

«Հայաստան» դաշինքի աշխատանքները Շիրակի մարզում համակարգում է նախկին մարզպետ, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության նախկին պետ, գեներալ Աշոտ Գիզիրյանը։  Այս մասին պաշտոնապես հայտարարվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ երկու օր առաջ Գյումրի կատարած այցի ժամանակ, երբ նա «Տեքստիլագործների ակումբ»-ում հանդիպում էր իր համակիրների հետ։

Աշոտ Գիզիրյանը, ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի մոտ ընկերն է և նրան աջակցում է՝ օգտագործելով Շիրակի մարզում ունեցած իր մեծ կապերը։ Գիզիրյանը Շիրակի մարզպետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում  իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանի՝ Շիրակի մարզում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին պարտվելուց հետո։

«Պատիվ ունեմ» դաշինքի աշխատանքների համակարգումն իր ուսերին է վերցրել  ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Այս մասին մեզ տեղեկացրեց «Պատիվ ունեմ» դաշինքի Շիրակի մարզի քարոզչական աշխատանքների պատասխանատու Լիզա Գասպարյանը։

Մարտուն Գրիգորյանը 2007 թվականին ԱԺ-ի ամենաերիտասարդ պատգամավորն էր՝ 26 տարեկան։ Գյումրեցիները նրան հիշում են ոչ միայն,  այսպես ասած, «ստաժավոր»՝ 11 տարվա պատգամավորի, այլև որպես Գյումրու քաղաքապետի թեկնածուի։ Նա 2008 թվականին թեժ մրցապայքարի մեջ էր մտել այն ժամանակվա Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։ Գյումրեցիներն այդ ժամանակ կատակում էին, թե «կհաղթի նա, ով սաղ կմնա»։

Մարտուն Գրիգորյանը եղել է նաև ԲՀԿ անդամ, 2009 թվականից ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահն էր, իսկ 2015 թվականին դադարեցրեց անդամակցությունը ԲՀԿ-ին, երբ անդամներից շատերը համատարած դուրս եկան Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունից։ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո՝ 2018 թվականին կարճ, ժամանակով նա եղավ նաև անկախ պատգամավոր։ Մարտուն Գրիգորյանը «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ի հիմնադիրն է։

ԲՀԿ-ի աշխատանքները Շիրակի մարզում համակարգելու են մի քանի անձինք, թեև պատասխանատվությունը դրված է Գյումրու ավագանու նախկին անդամ Հովիկ Զաքարյանի վրա։ Նշենք, որ վերջինիս ընտանիքին է պատկանում «Զաքարյան ջինս»-ը, նա հանգուցյալ «Չուլոչնու Ռոյի» որդին է։

Շիրակի մարզի ԲՀԿ կառույցի ներկայացուցիչ, Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդևան Գրիգորյանից տեղեկացանք, որ մարզի տարբեր տարածքներում տեղակայված շտաբերը տարբեր պատասխանատուներ ունեն։  Գյումրիում երեք շտաբ կա, որոնցից մեկը համակարգում է Վարդևան Գրիգորյանը, որը երկար ժամանակ եղել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեկտորը, Գյումրու ազդեցիկ դեմքերից է։

ԲՀԿ-ի Գյումրու շտաբերից մյուսը ղեկավարում է ավագանու անդամ Արմեն Բադեյանը, որը եղել է «Գազպրոմ Արմենիա»-ի Գյումրու մասնաճյուղի Անի թաղամասի տեղամասի նախկին ղեկավարը։ Երրորդ շտաբի պատասխանատուն Արտյոմ Ղարաղազարյանն է, որը դարձյալ Գյումրու ավագանու անդամ է։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության շտաբը Շիրակի մարզում համակարգում է ԱԺ պատգամավոր Սարիկ Մինասյանը, որը Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետ ընտրվելուց հետո նշանակվեց Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հավաքագրման բաժնի պետ։ Նա զբաղեցնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 7-րդ տեղը։

Սարիկ Մինասյանի և Գյումրու քաղաքապետ Բալասանյանի միջև որոշակի տարաձայնություններ առաջացան, ինչն էլ նրա՝ քաղաքապետարանից հեռանալուն ու Ազգային Ժողովի պատգամավոր դառնալու պատճառ դարձավ։ Նրանց տարաձայնությունն առավել տեսանելի դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրու փողոցաշինությանը ծանոթանալու նպատակով կատարած այցերից մեկի ժամանակ, երբ Սարիկ Մինասյանի ու Սամվել Բալասանյանի միջև լեզվակռիվ սկսվեց փողոցներում նորմալ շինաշխատանքներ անել-չանելու շուրջ։ Նրանց հանդարտեցրեց Նիկոլ Փաշինյանը։

ՀԱԿ-ի շտաբը գլխավորում է Կոնգրեսի վարչության անդամ Մուրադ Գրիգորյանը։ Նա ՀԱԿ տեղի գրասենյակի համակարգողն է, ակտիվ գործիչ։

Ազգային ժողովրդավարական բևեռի մամլո ծառայությունից էլ  տեղեկացրեցին, որ Շիրակի մարզի պատասխանատուն Գագիկ Եղիազարյանն է՝ ԱԺԲ անդամ, ՊՊԾ գունդ մտած «Սասնա ծռեր» խմբի անդամներից։ Նա բնակվում էր Մասիս քաղաքում, այժմ՝ Գյումրիում։

«Հանրապետություն» կուսակցության Շիրակի մարզային շտաբն էլ գլխավորում է  կուսակցության վարչության անդամ Արթուր Սարուխանյանը, որը համամասնական ցուցակում զբաղեցնում է 32-րդ տեղը։ Արթուր Սարուխանյանը չի աշխատում։

Արմիկ Մովսիսյան