Karevorinfo  Իրադարձություններ  128

ՏՆՏԵՍԱԿԵՏ․ Անշարժ գույքի շուկայի ներդաշնակ անկայունությունը՝ արտահերթի ավարտի սպասման մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:55 չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ.
ՏՆՏԵՍԱԿԵՏ․ Անշարժ գույքի շուկայի ներդաշնակ անկայունությունը՝ արտահերթի ավարտի սպասման մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե միջին աշխատավարձը կյանքի միջին տևողության չափով հիփոթեքային վարկ վերցնի, Երևանի ամենակենտրոնում կկարողանա գնել ընդամենը 8 քմ տարածքով «բնակարան»։ Շենգավիթում նույնպիսի վարկով հնարավոր կլինի գնել 20 քմ, Ծաղկաձորում՝ 21 քմ, Մեղրիում՝ 60 քմ։

Հայաստանում տների գները փոքր-ինչ նվազել են, շուկայի ակտիվությունը՝ բարձրացել, բայց այն դեռ չի հասել նախաճգնաժամային 2019 թվականի ակտիվության ցուցանիշին։ Ավելին, քաղաքական իրավիճակը ստիպում է անշարժ գույքի շուկային տատանվել քաղաքական անհանգստությունների հետ ներդաշնակ։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը բացատրում է, որ անշարժ գույքի գործարքները խոշոր ու երկարաժամկետ ներդրումներ են, և այդպիսի գործարքների գնացողները խուսափում են անկայունություններից, հիմա սպասողական վիճակում են, քանի դեռ ընտրությունները չեն անցել։ Խաչատրյանը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ պատերազմից հետո մարդկանց որոշ մասը հակվել է երկրից հեռանալու մտքին։ Հենց նրանք են, որ կարող են ցածր գնով վաճառել իրենց գույքը, ինչն արդեն նկատելի է դառնում գների ընդհանուր վիճակագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան