Karevorinfo  Իրադարձություններ  429

Ո՛չ վարչապետ եմ ուզում դառնալ, ո՛չ պատգամավոր․ Արա Աբրահամյան

13:50 չորեքշաբթի, 02 հունիսի, 2021 թ.
Ո՛չ վարչապետ եմ ուզում դառնալ, ո՛չ պատգամավոր․ Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կարծում է, որ մեր երկրում այսօր խնդիրները շատ են, և հիմա ամենակարևոր քայլը միավորվելն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ քանի դեռ ուշ չէ, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդները պետք է համախմբվեն, նստեն մեկ սեղանի շուրջ և ցույց տան, որ փոխվել են, ուզում են դուրս գալ այս իրավիճակից։

Արա Աբրահամյանն ասաց՝ որևէ կերպ չի կարող բնութագրել Հայաստանում ստեղծված իրավիճակը։

«Ցանկալի կլիներ, որ Հայաստանում իրավիճակը գոնե մի քիչ ավելի նորմալ լիներ։ Մեկս մյուսի նկատմամբ վստահությունը կորցրել ենք, ընտանիքի անդամները միմյանց չեն վստահում, համագործակցություն և ստրատեգիա չկա։ Չկարողացանք վերադարձնել գերիներին, ադրբեջանցիները եկան, մեր տարածքում գերեվարեցին հայ զինծառայողներին, և այսօր չեն էլ խոսում, մոռացել են այդ մասին։ Հանրային հեռուստաընկերությունը ցույց է տալիս ինչ-որ գյուղեր և ասում, թե դրանք ադրբեջանական են, քարոզչություն են իրականացնում, վարչապետն էլ ասում է, դե՝ 30 տոկոս է, տանք, հո դրա համար կռիվ չե՞նք սկսի»,- ասաց Աբրահամյանը։

Նա տարակուսում է՝ նման իրավիճակում ինչպե՞ս կարող են ընտրություններ անցկացնել, ներկայացնել ծրագրեր։

Արա Աբրահամյանը, որը «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հիմնադիրն է և հունիսի 20-ի ընտրություններին մասնակցում է Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցության հետ, հայտարարեց, որ կոալիցիա չի կազմի Նիկոլ Փաշինյանի հետ։

«Ո՛չ վարչապետ եմ ուզում դառնալ, ո՛չ պատգամավոր։ 30 տարի երկրիս կողքին եմ եղել, մասնակցել եմ կառուցմանը։ Միշտ դեմ եմ եղել այս իշխանությանը, առաջին օրվանից էլ ասել եմ, որ սա բերելու է փորձանքի»,- նշեց նա։

Աբրահամյանը կարծում է, որ Փաշինյանը պետք է հեռանա, իսկ ընտրություններ չպետք է տեղի ունենան։