Karevorinfo  Իրադարձություններ  206

Նիստեր՝ դատարկ դահլիճում. պատգամավորները զբաղված են քարոզարշավ անելով

22:10 երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ.
Նիստեր՝ դատարկ դահլիճում. պատգամավորները զբաղված են քարոզարշավ անելով

Այսօր Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկեց 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

Գործադիր մարմինների ներկայացուցիչները ներկայանում են, թե ինչպես են ծախսել հարկատուների միջոցները, սակայն, օրենդիր մարմնում պատգամավորներ չկային:

«Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների գերակշիռ մասը չէին ներկայացել հանձնաժողովների նիստերին: Լավագույն դեպքում յուրաքանչյուր նիստին ներկա էր մեկ-երկու պատգամավոր եւ հանձնաժողովի նախագահը:

Այսօր տեղի ունեցավ պատպանության ու անվտանգության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերը: Խորհրդարան էին եկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը, ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը, պաշտպանության փոխնախարար Սուրեն Սահակյանը եւ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը: Խորհրրդարանում նրանց ընդամենը մեկ-երկու հարց ուղղվեց:

Նախորդ տարիներին, եթե նիստերը տեւում էին մինչեւ աշխատանքային օրվա վերջ, ապա այսօր ավարտվեց մի քանի ժամում: Այս պատկերը թերեւս տարակուսելի է խորհրդարանական կառավարման մոդել ունեցող Հայաստանի համար: Պատգամավորների այս անտարբեր վերաբերմունքը բյուջեի կատարողականի քննարկման նկատմամաբ, ըստ էության, պայմանավորված է նախընտրական իրավիճակներով: Նրանք զբաղված են քարոզարշավով:

Նարեկ Կիրակոսյան