Karevorinfo  Իրադարձություններ  268

Ճապոնիայում սկսել են Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցների պատվաստումները

20:55 երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ.
Ճապոնիայում սկսել են Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակիցների պատվաստումները

Ճապոնիայում երեքշաբթի սկսել են մարզիկների պատվաստումները, որոնք պետք է մասնակցեն Տոկիոյի օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով Ճապոնիայի օլիմպիական կոմիտեին։

Կոմիտեից նշել են, որ առաջին օրը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է շուրջ 200 մարզիկ։ Նշենք, որ Ճապոնիայում ընդհանուր բնակչության միայն 2-3 տոկոսն է ստացել COVID-19-ի դեմ պատվաստանյութի 2 չափաբաժինը։

Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ղեկավար Թոմաս Բախը հայտարարել էր, որ մինչ Օլիմպիադայի մեկնարկը՝ կպատվաստվի մրցումների մասնակիցների 75%-ը, որոնք պետք է մնան օլիմպիական քաղաքում։

Pfizer և BioNTech ընկերությունները հայտարարել էին, որ անհատույց ՄՕԿ-ին կփոխանցեն իրենց պատվաստանյութերը՝ Տոկիոյում Օլիմպիական խաղերի այն մասնակիցներին պատվաստելու համար, ովքեր դա կցանկանան։ Օլիմպիական ու պարաօլիմպիական խաղերը պետք է Տոկիոյում անցկացվեին 2020 թվականի ամռանը, սակայն կորոնավիրուսային համաճարակի պատճառով դրանք հետաձգվել են։ Արդյունքում օլիմպիական խաղերը նախատեսված է անցկացնել հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, իսկ պարաօլիմպիական խաղերը՝ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։

Տաթև Ֆռանգյան