Karevorinfo  Իրադարձություններ  179

Անհրաժեշտության դեպքում ռուսական զորքերը կտեղակայվեն Բելառուսում․ Լուկաշենկո

17:45 երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ.
Անհրաժեշտության դեպքում ռուսական  զորքերը կտեղակայվեն Բելառուսում․ Լուկաշենկո

Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, Բելառուսին կմատակարարի ամենաժամանակակից զենքերը: Այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է այսօր Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության հարցով խորհրդակցության ժամանակ, գրում է EurAsia Daily-ն։

Նրա խոսքով՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների թեմաներից մեկը վերաբերվել է ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությանը, այդ թվում նաև Բելառուս ժամանակակից սպառազինության մատակարարումը։ Թե ինչ պայմաններով դա կարվի, դեռ պետք է որոշվի։

«Մշտական հիմունքներով ՌԴ Զինված ուժերի տեղակայման առումով ոչ մի քննարկում չի եղել, ինչ-որ բազաներ ստեղծելու մասին անգամ խոսք չի գնացել։ Եվ դա մեզ պետք չի։ Քանի որ Միութենական պետութան ռազմական անվտանգության հայեցակարգով դրանում ոչ մի անհրաժեշտություն չկա։ Եթե անհանգստացնող ինչ-որ բան լինի, տեսնենք ՆԱՏՕ-ում ակտիվություն, ընդհուպ մինչև ռազմական հակամարտություն, մեկ օրվա ընթացքում ռուսական ստորաբաժանումներն ու զորքերը կտեղափոխվեն Բելառուս»,- ասել է նա։

Ընդ որում, Լուկաշենկոն ևս մեկ անգամ ընդգծել է, որ դա կարվի միայն ռազմական իրավիճակի սրման դեպքում։

Տաթև Ֆռանգյան