Karevorinfo  Իրադարձություններ  96

Նորքի ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել տնօրենի մրցույթին դիմած միակ թեկնածուն

13:05 երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ.
Նորքի ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել տնօրենի մրցույթին դիմած միակ թեկնածուն

Առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնի (Հակատուբերկուլյոզային դիսպանսեր) տնօրեն Վարդան Ավագյանը նշանակվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար։ Առողջապահության նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ մրցույթի հայտ ներկայացրած թեկնածուին պաշտոնակատար նշանակելով՝ որևէ խախտում թույլ չեն տվել։

Շուրջ 20 օրից նախատեսված է ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենի մրցույթը, իսկ ահա տնօրենի պաշտոնակատար Վարդան Ավագյանը մրցույթին հայտ ներկայացրած միակ թեկնածուն է։ Այս տեղեկությունները Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Վարդան Ավագյանը։
Հիշեցնենք՝ Վարդան Ավագյանը զբաղեցրել է նաև Քաջարանի ԲԿ-ի տնօրենի պաշտոնը։ Ըստ Քննչական կոմիտեի՝ սանիտարահամաճարակային նորմերի խախտումների հետևանքով 2014 թվականի ընթացքում այստեղ վիրահատված 14 քաղաքացի վարակվել է «վիրուսային հեպատիտ C»-ով, նրանց առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Նարեկ Կիրակոսյան