Karevorinfo  Իրադարձություններ  219

Գրիգորյանը՝ 6 գերիների և անկլավների մասին․ Ավանեսյանը՝ դիերի պահման պայմանների մասին․ Լուրեր

12:10 երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ.
Գրիգորյանը՝ 6 գերիների և անկլավների մասին․ Ավանեսյանը՝ դիերի պահման պայմանների մասին․ Լուրեր

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Ազգային ժողովում ասել է, որ Տիգրանաշենը և այլ նախկին անկլավներ Ադրբեջանին հանձնելու քննարկում չկա։ Նա նաև նշել է, որ 6 զինծառայողների գերեվարումից հետո ընդհատվել է ապաշրջափակման գործընթացը։ Նա  նշել է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները չունեն որևէ գաղտնի հավելված, և չի կարող լինել որևէ գաղտնի փաստաթուղթ, որ չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն է խնդրել երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի վերաբերյալ։ Նա նշել է, որ կիրականացվի ծառայողական քննություն՝ համապատասխան հետևանքներով:

Հայաստանում համավարակով պայմանավորված ծախսերը կազմել են շուրջ 75,3 մլրդ դրամ, ռազմական դրության հետ կապված ծախսերը՝ 124 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։