Karevorinfo  Իրադարձություններ  109

Չինաստանում հայտնաբերվել է թռչնագրիպի H10N3 շտամով վարակման դեպք

12:00 երեքշաբթի, 01 հունիսի, 2021 թ.
Չինաստանում հայտնաբերվել է թռչնագրիպի H10N3 շտամով վարակման դեպք

Չինաստանի Ցզյանսու նահանգում հայտնաբերվել է թռչնագրիպի վիրուսի H10N3 շտամով մարդու վարակման դեպք։ Այս մասին ասված է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հաղորդագրության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Վարակվածը 41-ամյա տղամարդ է, որն ապրում է Ցզյանսու նահանգում։ Ապրիլի 23-ին բարձրացել է նրա ջերմությունն ու սկսվել են ի հայտ գալ այլ ախտանշաններ, ապրիլի 28-ին առողջական վիճակի վատթարացման հետևանքով վերջինս հոսպիտալացվել է տեղի հիվանդանոցում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման չինական կենտրոնը մայիսի 28-ին իրականացրել է հիվանդից վերցված նմուշների գենոմի սեկվենավորում, ինչի արդյունքում էլ հիվանդի մոտ հայտնաբերվել է H10N3 վիրուսը:
Շ
Հաղորդագրության մեջ ասվում է, որ վիրուսի գենոմի լիակատար ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն ծագել է թռչնից և  չունի մարդկանց «արդյունավետ» վարակելու հնարավորություն։

Տաթև Ֆռանգյան