Karevorinfo  Իրադարձություններ  157

Հերթական սկանդալը Թուրքիայում․ մաֆիայի ղեկավարը պնդում է՝ Էրդողանը զենք է ուղարկել Սիրիա՝ «Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը

23:15 երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
Հերթական սկանդալը Թուրքիայում․ մաֆիայի ղեկավարը պնդում է՝ Էրդողանը զենք է ուղարկել Սիրիա՝ «Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորմանը

Թուրքական մաֆիայի ղեկավար Սեդաթ Փեքերը հերթական բացահայտումն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապօրինությունների վերաբերյալ։ Այս անգամ էլ Փեքերը պնդում է, որ Թուրքիան 2015 թվականին զենք է ուղարկել Սիրիա՝ «Ալ-Նուսրա» խմբավորմանը՝ Էրդողանի նախկին խորհրդականի կողմից ստեղծված զինված SADAT խմբավորման միջոցով, որը հաճախ անվանում են Էրդողանի բանակ։ Այս մասին Փեքերն ասել է YouTube-ում հրապարակված իր հերթական տեսանյութում, որում պատմում է թուրք պաշտոնյաների ու «Ալ-Նուսրա»-ի կապերի մասին, գրում է «Duvar» պարբերականը։

Նշենք, որ Փեքերը հանցավոր խմբի ղեկավար է, որը 2020 թվականի սկզբին փախել է Թուրքիայից՝ քրեական հետապնդումից խուսափելու համար։ Այժմ նա Դուբայում է ու տեսանյութեր է հրապարակում, որոնք լուրջ մեղադրանքներ են պարունակում այդ երկրի նախկին ու ներկա քաղաքական գործիչների դեմ, այդ թվում՝ սպանությունների մասին բացահայտումներ։ Փեքերի տեսանյութերը մեծապես ազդում են Էրդողանի ու նրա կառավարության վարկանիշի վրա։ Տեսանյութերն արդեն հասցրել են դիտել միլիոնավոր մարդիկ։

Մայիսի 30-ին հրապարակված տեսանյութում էլ Փեքերը պնդում է, որ SADAT-ն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ օգնել են Սիրիայում «Ալ-Նուսրա»-ի ջիհադականներին։ Փեքերն ասել է, որ իր կազմակերպությունը որոշել է ռազմական տեխնիկա՝ ներառյալ անօդաչուներ ուղարկել թուրքմենական ապստամբ խմբերին Սիրիայի Բայրբուջակ շրջան, այն բանից հետո, երբ Ազգային հետախուզական գործակալության զենքերով լի բեռնատարները՝ նախատեսված սիրիացի ջիհադականների համար, անվտանգության ուժերը կանգնեցրել են սահմանի մոտ 2014 թվականին։

Փեքերն ասել է, որ թուրքմեններին օգնություն ուղարկելը բարձրացնելու էր հասարակության ոգին, և որ նա այդ մասին զրուցել է նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորի հետ։ Ըստ մաֆիայի խմբի ղեկավարի՝ պատգամավորը, ում անունը նա գաղտնի է պահում, Փեքերի ցանկությունները փոխանցել է բարձրագույն ղեկավարությանը, և նրան թույլ է տրվել 2015թ․ այդ տեխնիկայով բեռնատարներն ուղարկել։

«Նրանք ասացին՝ եկեք լրացուցիչ բեռնատարներ ուղարկենք Սիրիա։ Մեր բեռնատարները Սիրիա ուղարկվեցին՝ որպես օգնության բեռնատարներ, և մենք նրանց հետ լուսանկարվել ենք»,- ասել է նա։

«Այնուամենայնիվ, իմ անունով Սիրիա ուղարկված այլ բեռնատարներ էլ կային: Մտածեցինք, որ դրանք ուղարկվել են այլ տարածաշրջանի թուրքմեն ապստամբներին: Մենք գիտեինք, որ նրանք զենք են կրում, մենք երեխա չենք»,- հավելել է Փեքերը՝ նախքան մեկ այլ մեղադրանք ներկայացնելը։

Նա նաև նշել է, որ բեռնատարների ուղարկումը կազմակերպել են ոչ թե թուրքական զինված ուժերը, այլ SADAT-ը, որը հաճախ անվանում են Էրդողանի զուգահեռ բանակ։

SADAT-ն իր կայքում նկարագրվում է որպես «առաջին և միակ ընկերությունը Թուրքիայում, որը միջազգային մակարդակով խորհրդատվական և ռազմական ուսուցման ծառայություններ է մատուցում միջազգային պաշտպանության ու ներքին անվտանգության ոլորտում»: Այն հիմնադրվել է Ադնան Թանրըվերդիի կողմից և եղել ստվերային կազմակերպություն։ Այս կազմակերպությունն ակտիվ էր նաև 2016թ․ հուլիսի 15-ին ձախողված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ և փողոցներում պայքարում էր ապստամբների դեմ։ Դրանից հետո Թանրըվերդին նշանակվում է Էրդողանի խորհրդական, սակայն անցյալ տարի հրաժարական է տվել։

Փեքերը նաև հայտնել է, որ ինքը Mitsubishi մակնիշի ամենագնացներ է ուղարկել հաջորդող օրերին, և նրան զգուշացրել են բեռնատարների վերջնակետի մասին, քանի որ արաբախոս ջիհադականներով տեսանյութեր են հայտնվել սոցիալական ցանցեում։

«Մեր թուրքմեն ընկերներից մեկն ասաց, որ նրանք «Ալ-Նուսրա» գրոհայիններ են: Մյուսներն էլ ինձ ասացին, որ SADAT-ի ուղարկած բեռնատարներն են «Ալ-Նուսրա»-ի համար։ Դա տեղի է ունեցել իմ անվան տակ, բայց ես չեմ ուղարկել դրանք, SADAT-ն է ուղարկել»,- ասել է Փեքերը։

Ի դեպ՝ SADAT-ը հերքել է «Ալ-Նուսրա»-ին զենք ուղարկելու Փեքերի մեղադրանքները՝ ասելով, որ Փեքերը փաստացի ընդունում է, որ հանցագործություն է  կատարել։

«Կազմակերպված հանցավոր խմբի ղեկավար Սեդաթ Փեքերը տեսանյութում խոստովանել է զենքի մաքսանենգությունը։ Փեքերը խոստովանում է, որ զենք է վաճառել ահաբեկչական խմբերին, բայց մեր կազմակերպությունը կապ չունի զենքերի հետ, որոնք Փեքերը հասցրել է ահաբեկչական խմբերին»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան