Karevorinfo  Իրադարձություններ  218

Հադրութը՝ սրտում, պատերազմի հետքերը՝ մարմնին. առաջնագծից՝ ուսանողական նստարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

22:00 երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
Հադրութը՝ սրտում, պատերազմի հետքերը՝ մարմնին. առաջնագծից՝ ուսանողական նստարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տիգրան Բաբայանը բուժակ է։ Վերջին օրն է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Բայց էլի՛ է գալու կենտրոն, արդեն պարապմունքների․ նախ՝ լեզուներ, հետո՝ ֆոտոշոփ։

Սկզբում չէր քայլում, հիմա դանդաղ, բայց ստացվում է առաջ գնալ։ Ձեռքն էլ է շարժում՝ 3․5 ամսվա վարժությունները դրական ազդեցությունը թողել են։ Սկսել է նաև ապագայի մասին մտածել, ծրագրերում պատերազմը բան չի փոխել․

Տիգրանն Արցախ էր մեկնել սեպտեմբերի 11-ին՝ ծառայության՝ որպես գումարտակի բուժկետի պետ։ 15 օր էր Հադրութում, երբ սկսվեց պատերազմը։ Տիգրանի բուժկետը տեղափոխվեց առաջնագիծ։ Մոտ 1 ամիս ու 100-ից ավելի վիրավորներ, կրակահերթերի տակ ու մահվան սահմանագծին՝ փորձել են հնարավորինս շատ կյանք փրկել։

« Կրակահերթերը երբեմն ժամեր են տևել, իսկ կյանք փրկելիս րոպեն էլ է կարևոր․ չեն հապաղել։

Նշում է՝ իրենց գործը թիմային էր։ Ավագ գործընկերն ավելի փորձառու էր, վարորդը՝ հմուտ։ Բայց անգամ դա չի օգնել խուսափել, որ վիրավորներին փրկողից ինքը վիրավոր դառնա։

Մեքենայի պայթյունի հետևանքով ամենածանր վնասվածքը հենց նա է ստացել։

Սկզբում Մարտունու հոսպիտալ, հետո Ստեփանակերտի հիվանդանոց, ապա՝ Երևան։ Արդեն մի քանի վիրահատության է ենթարկվել։

Բժիշկներին ասել է՝ մատներս պետք են, ատամնաբույժ եմ դառնալու, մի բան արեք։ Անցածի միջով, թերևս, էլի կանցներ․ սա հնարավորություն էր իրական հերոսների ճանաչելու՝ 18-20 տարեկան հերոսների։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան