Karevorinfo  Իրադարձություններ  162

Կին գործարարները հյուրընկալվել են խորհրդարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

19:15 երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
Կին գործարարները հյուրընկալվել են խորհրդարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 31- ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի հրավերով խորհրդարանում էին հայ կին գործարարները: Հանդիպման նպատակն է ծանոթանալ արտադրվող եւ մատուցվող ծառայություններին, ինչպես նաեւ գործունեության ընթացքում առաջացած խնդիրներին` հնարավորինս խրախուսելով հայկական ապրանքանիշը:

2016-ի քառօրյա պատերազմից հետո հաշմանդամություն ստացած տղաների հետ աշխատելիս հաշմանդամության հետ զարգացող հիվանդությունները կանխարգելելու, մեղմելու նպատակով սեփական ռեսուրսներով տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերության ներկայացուցիչ Լիլիթ Գուբօղլյանը եւ նրա թիմը նախաձեռնել են հատուկ վերականգնողական սարքեր ու սարքավորումներ պատրաստելու նախագիծը: Արդյունքում ստեղծվել են հայկական արտադրության կանգնակը, կանգնակ-մահճակալը, կանգնակ-սայլակը, քայլաբերը, ֆունկցիոնալ զուգափայտը, անվասայլակի էլեկտրական կցորդիչը: Բավարար ֆինանսավորման եւ բարենպաստ պայմանների առկայության դեպքում կսկսեն իրականացնել սերիական արտադրություն: Սակայն բուն խնդրով զբաղվելու փոխարեն ստիպված են առկա խոչընդոտները լուծել:

Հայկական խոտաբույսերից պատրաստված անուշահամ ու օգտակար թեյի արտադրության եւ դրանց առցանց վաճառքի համար կարեւորվեց փոքր եւ միջին ձեռնարկատիրական ոլորտում առկա խոչընդոտների գույքագրումը, գործարար եւ մասնագիտական համայնքի հետ ակտիվ երկխոսության ապահովումն ու օգտակար կրթական ծրագրերի իրականացումը: