Karevorinfo  Իրադարձություններ  127

Միջին աշխատավարձը մեկ տարում աճել է 8%-ով․ որքան է կազմել այն ապրիլին

13:55 երկուշաբթի, 31 մայիսի, 2021 թ.
Միջին աշխատավարձը մեկ տարում աճել է 8%-ով․ որքան է կազմել այն ապրիլին

Հայաստանում այս տարվա ապրիլին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 197 հազար 577 դրամ․ պետական հատվածում՝ 167 հազար 111 դրամ, ոչ պետական հատվածում՝ 212 հազար 229 դրամ։ Այս մասին տեղեկացնում է Պետական վիճակագրական կոմիտեն։

Այսպիսով՝ 2021 թ․ ապրիլին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, միջին աշխատավարձն աճել է 8%-ով։ Նկատելի աճ է գրանցվել մասնավոր հատվածում՝ 9,8%, իսկ պետական հատվածում աճը կազմել է 2,5%:

Համեմատելով տարվա առաջին 4 ամիսները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ միջին անվանական աշխատավարձն աճել է 3,5%-ով, 2,9%-ով՝ պետական հատվածում, 3,7%-ով՝ մասնավոր հատվածում։

Անժելա Պողոսյան