Karevorinfo  Իրադարձություններ  122

Ռուս խաղաղապահները մեկ ժամից փոքր-ինչ ավելի են մնացել Կութի դիրքերում․ համայնքապետ

19:00 կիրակի, 30 մայիսի, 2021 թ.
Ռուս խաղաղապահները մեկ ժամից փոքր-ինչ ավելի են մնացել Կութի դիրքերում․ համայնքապետ

Ռուս խաղաղապահներն իրենց դրոշներով երեկ՝ մայիսի 29-ին, բարձրացել էին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի դիրքեր։

Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը Factor.am-ին հայտնեց, որ խաղաղապահները դիրքեր էին բարձրացել երեք-չորս ռուսական մեքենաներով, սակայն չգիտեն, թե ինչի համար էին այնտեղ․

«Սպասում էի, որ դիրքերից կիջնեն, կասեն, թե ինչու են բարձրացել, սակայն գյուղացիներից ասացին, որ մեկ ժամից փոքր-ինչ ավելի են մնացել ու վերադարձել»։

Չիտչյանն ընդգծեց՝ տեղյակ էին, որ ռուս խաղաղապահները գնալու էին Կութ, սակայն պատճառների մասին չգիտեին։

Նշենք, որ, ըստ Կութի ղեկավարի, առաջին անգամն էր, որ ռուս խաղաղապահները բարձրանում էին իրենց դիրքեր։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի երեկոյան ադրբեջանցի զինվորականները Կութ համայնքի սահմանային հատվածում մի քանի կրակոց  էին արձակել օդում։

Ա․ Հակոբյան