Karevorinfo  Իրադարձություններ  119

Երևանի Խաչքարերի պուրակում բացվել է «Արցախի բարիքներ» խորագրով ցուցահանդես-տոնավաճառը

17:35 կիրակի, 30 մայիսի, 2021 թ.
Երևանի Խաչքարերի պուրակում բացվել է «Արցախի բարիքներ» խորագրով ցուցահանդես-տոնավաճառը

Այսօր Երևան քաղաքի Խաչքարերի պուրակում բացվել է «Արցախի բարիքներ» խորագրով ցուցահանդես-տոնավաճառը: Այն նախաձեռնել են Ստեփանակերտի և Երևանի քաղաքապետարանները՝ ԱՀ ԷԳ, ԿԳՄՍ նախարարությունների և Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ:

Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված է «Արտադրված է Արցախում» մակնշմամբ ապրանքների լայն տեսականի՝ ձեռագործ աշխատանքներ, վերամշակող գործարանների արտադրատեսակներ և այլն:

Նպատակը տեղական բրենդների հանրահռչակումն է ու Արցախում բիզնես միջավայրի բարելավումը: Այն նաև հայկական երկու գլխավոր քաղաքների միջև փոխգործակցության խորացման հերթական դրսևորումն է:

Բացի այդ՝ նման ձևաչափի միջոցառումը հնարավորություն է Հայաստանում հանգրվանած տեղահանված արցախցիների համար՝ պոտենցիալ սպառողին ներկայացնելու իրենց ձեռքի աշխատանքը: