Karevorinfo  Իրադարձություններ  563

Պատգամավոր Աննա Գրիգորյանն արտահերթ ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմում

13:45 չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Պատգամավոր Աննա Գրիգորյանն արտահերթ ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմում

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված, այնուհետև խմբակցությունը լքած պատգամավոր Աննա Գրիգորյանն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմում: Այս մասին նա ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

«Որոշում եմ կայացրել շարունակել իմ քաղաքական ուղին «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ: Կուսակցությունը ստեղծվել է՝ հիմքում ունենալով Սյունիքը: Այն հետպատերազմյա Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը ստեղծվել է անհրաժեշտաբար: Գործող իշխանությունը համապատասխան ջանքեր և արդյունավետ գործողություններ չի իրականացրել և, մեծ հաշվով, անտարբերության է մատնել Սյունիքը»,- ասաց Գրիգորյանը:

Նշենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է շուրջ մեկ ամիս առաջ՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կողմից։ Լրագրողի հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ «Վերածնվող Հայաստան»-ն առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքով, Աննա Գրիգորյանը պատասխանեց, որ առայժմ նման պնդում չի կարելի անել։

«Քանի որ վերջնական որոշում չկա, չի հայտարարվել։ Այս պահին կոնսուլտացիաներ են գնում, և առնվազն տարօրինակ է, որ նման պնդում կարելի է անել։ «Բոլորս գիտենք»-ով չի, եթե առաջիկայում վերջնական որոշման գան, կարծում եմ՝ կհայտարարվի»,- նշեց Գրիգորյանը։

Անժելա Պողոսյան