Karevorinfo  Իրադարձություններ  117

Էջմիածնում սպանվել է Դոն Պիպոյի թիկնապահը. հայտնաբերվել է 30 պարկուճ, վթարված մեքենա՝ կրակոցի հետքերով. Shamshyan.com

10:20 չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Էջմիածնում սպանվել է Դոն Պիպոյի թիկնապահը. հայտնաբերվել է 30 պարկուճ, վթարված մեքենա՝ կրակոցի հետքերով. Shamshyan.com

Մայիսի 4-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը՝ ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղայի դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 30-ից ավելի կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված Hyundai Elantra ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջև կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ՝ 29-ամյա Ռազմիկ Սողոյանն էր։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: