Karevorinfo  Իրադարձություններ  428

Այսօր Հայաստան է ժամանելու Սերգեյ Լավրովը

10:10 չորեքշաբթի, 05 մայիսի, 2021 թ.
Այսօր Հայաստան է ժամանելու Սերգեյ Լավրովը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, մայիսի 10-11-ին էլ կմեկնի Բաքու: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:

Նշվում է, որ մայիսի 6-ին նախատեսված են հանդիպումներ Հայաստանի քաղաքական ղեկավարության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով, շփումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Բայց բանակցությունների գերակա թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրականացումը:

«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. Նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին», – ասել է Զախարովան: