Karevorinfo  Իրադարձություններ  131

Ո՞ր դեպքում Վրաստանում կթույլատրվի դիմակ չկրել. վարակաբանի պարզաբանումը

23:10 երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
Ո՞ր դեպքում Վրաստանում կթույլատրվի դիմակ չկրել. վարակաբանի պարզաբանումը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային  առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիկձեն անդրադարձել է պատվաստման ու պատվաստանյութերի հետ կապված մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանափակումների վերացման հետ ուղիղ կապի մասին: Այս մասին գրում է aliq.ge-ն։ Գամկղրելիձեի հիմնական ուղերձը սա է՝ առանց պատվաստման պանդեմիան չի ավարտվի:

Վերջինս հույս է հայտնել, որ մայիս-հունիս ամիսներին  օրվա կտրվածքով կպատվաստվի 5000-6000 քաղաքացի: Մինչ այս պահն օրական 1200-1500 պատվաստում էր արվում, այսօր արդեն այս թիվը կլինի 2800, սակայն Գամկղրելիձեի խոսքով, սա էլ քիչ է վերջնական նպատակին հասնելու համար: Խոսելով կորոնավիրուսից օրական երկու տասնյակ մահերի մասին, վարակաբանն ընդգծում է՝ ամեն 300 պատվաստված անձ փրկում է մեկ համաքաղաքացու կյանք:

Ըստ Գամկղրելիձեի, երբ երկրի բնակչության առնվազն 60%-ը երկու չափաբաժնով պատվաստվի, հնարավոր կլինի դիմակ չկրել բաց տարածքներում: Այսպիսով կոչ է արել ժողովրդին այցելել պատվաստման կենտրոններ ու պատվաստվել:

Նշենք, որ մայիսի 4-ից Վրաստանում պատվաստման գործընթացն ընթանում է երեք պատվաստանյութով՝ Pfizer, Astrazeneca և Sinopharm տեսակներով` 91 հաստատությունում՝ 137 բրիգադով: