Karevorinfo  Իրադարձություններ  423

Ռոբերտ Քոչարյանի վատ նախադեպը. ինչ սպասել Արմեն Սարգսյանի քաղաքացիության քրգործից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

21:35 երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
Ռոբերտ Քոչարյանի վատ նախադեպը. ինչ սպասել Արմեն Սարգսյանի քաղաքացիության քրգործից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության վիճահարույց փաստաթղթերի հավաստիությունը ստուգելու նպատակով Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սասուն Խաչատրյանի ղեկավարած ՀՔԾ-ն հրաժարվել էր քրեական գործ հարուցել, իսկ այժմ Գլխավոր դատախազության ցուցումով Հատուկ քննչական ծառայությունը պետք է քննի՝ արդյո՞ք 2018-ի ընտրության ժամանակ Արմեն Սարգսյանը ներկայացրել է հավաստող փաստաթղթեր, որ վերջին վեց տարում եղել է միայն ՀՀ քաղաքացի, ոչ թե նաև զուգահեռաբար Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Վերջերս Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու հինգ տասնյակից ավելի փաստաբաններ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պնդելով, որ Արմեն Սարգսյանը 2018 թվականի մարտին ՀՀ նախագահ է ընտրվել՝ թաքցնելով երկքաղաքացիության փաստը: Արա Զոհրաբյանը վստահեցնում է՝ Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն այն դեպքում, եթե նրա՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 2012 թվականի մարտի 1-ը, սակայն Փաստաբանների պալատի նախագահին Միացյալ Թագավորությունից հավաստիացրել են, որ նա քաղաքացիությունից հրաժարվել է 2012-ի աշնանը:

Նկատենք, որ մինչ իշխանափոխությունն էլ Արմեն Սարգսյանի քաղաքացիության խնդրի մասին բարձրաձայնում էին ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները:

Հեղափոխությունից հետո, սակայն, Նիկոլ Փաշինյանը  ոչ միայն չնախաձեռնեց գործընթաց՝  պարզելու արդյո՞ք Արմեն Սարգսյանը քաղաքացիության հետ կապված խնդիրներ ունի, այլև հայտարարեց, որ նախագահը իրեն ցույց է տվել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու մասին վկայող փաստաթղթեր:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ ՀՔԾ-ի կողմից քրգործի մերժումը և նույն հարցով Դատախազության կողմից քրգործ հարցուցելը վկայում է այն մասին, որ նախաքննական մարմինները դեռևս օրենքի նորմերի համապատասխան վարքագիծ չունեն: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ կարծում է, որ Դատախազությունը քրգործ է, քանի որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում ցանկանում է Արմեն Սարգսյանին կախման մեջ պահել:

Արթուր Սաքունցը Դատխազության հարուցած քրգործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ այդպես էլ չի հրապարակվել Արմեն Սարգսյանի երկքաղաքացիությունը հերքող որևէ փաստաթուղթ:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը, որը նաև նախագահ Արմեն սարգսյանի խորհրդականն է հասարակական հիմունքներով, կարծում է, որ Արմեն Սարգսյանի քաղաացիության հարցը ժամանակ առ ժամանակ օրակարգում է հայտնվում քաղաքական շահարկումների նպատակով, քանի որ առաջիկայում արտահերթ ընտրություններ են:

Սերժ Սարգսյանը, որն Արմեն Սարգսյանին առաջարկել էր առաջադրվել նախագահի պաշտոնում, օրերս պատասխանելով հարցին, թե արդյոք Արմեն Սարգսյանն ունեցել է  Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն, ասել էր՝ ոչ: Սերժ Սարգսյանը որպես ապացույց  ներկայացրել էր Արմեն Սարգսյանի իրեն փոխանցված բանավոր խոսքն ու այն հանգամանքը, որ  իրավապահ  մարմիններից որևէ ահազանգ այդ մասով չի ստացել:

Սերժ Սարգսյանի այս բացատրությունը, իրավապաշտպան Արթուր Սաքունցն,  անհեթերություն է որակում: Ըստ նրա՝ անկախ նրանից, թե Արմեն Սարգսյանն իրեն ինչ հավաստիացումներ է տվել, Սարգյանը որպես պետության ղեկավար պետք է ԱԱԾ-ին և ոստիկանությանը հանձնարեր   տեղեկությունները ստուգեր:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ նշում է, որ այս շահարկումներից Արմեն Սարգսյանն ազատվելու մեկ ձև ունի՝ հրապարակել այդ փաստաթուղթը

Թևան Պողոսյան նշում է՝ նախագահականից պետք է պարզել, թե ինչու այդ փաստաթղթերը չեն հրապարակվում, սակայն, շեշտում է, որ եթե չկա վստահություն պետական մարմինների կողմից տրված փաստաթղթի նկատմամաբ, ապա պետք է սպասել քննության ավարտին:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Արմեն Սարգսյանի քաղաքացիության շուրջ զարգացումների ֆոնին հիշեցնում է՝ Հայաստանում առաջին դպքը չէ, որ երկրի ղեկավարը քաղաքացիության հետ կապված խնդիրներ է ունենում և հիշեցնում երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանի նախադեպը:

Արթուր Սաքունցը նկատում է, որ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը հերքող փաստատթղթերի հավաստիությունը ստուգելու հարցում անգործություն է ցուցաբերել նաև Նիկոլ Փաշինյանը: Իրավապաշտպանն ասում է, որ այժմ ժամանակն է որպեսզի ոչչ միայն Արմեն Սարգսյանի այլ նաև Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիության հետ կապված վիճահարույց փաստաթղթերի հետ կապված իրավապահները ստուգումներ իրականացնեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան