Karevorinfo  Իրադարձություններ  109

Ադրբեջանի «Բայրաքթար» անօդաչուներն ուսումնական թռիչքներ են իրականացրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

20:45 երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
Ադրբեջանի «Բայրաքթար» անօդաչուներն ուսումնական թռիչքներ են իրականացրել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2021 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ տարբեր նպատակների համար նախատեսված անօդաչու թռչող սարքերը, որոնք գտնվում են ադրբեջանական ԶՈՒ-ի զինանոցում, ուսումնական թռիչքներ են իրականացրել։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Վարժանքների ընթացքում անձնակազմերը զարգացնում են իրենց մարտավարատեխնիկական գիտելիքները, կատարում գործնական թռիչքներ ու ուսումնամարտական առաջադրանքներ՝ հմտությունները բարելավելու համար։

Հաղորդագրության համաձայն՝ անօդաչուների անձնակազմերը ժամանակին ու ճշգրիտ կերպով հայտնաբերել են պայմանական հակառակորդի պաշտպանական խորքերը, իրականացրել իրենց առջև դրված առաջադրանքները, ինչպես նաև կատարել հետախուզություն տարբեր բարձունքներում ու տվյալները փոխանցել հրամանատարական կետերին։

Նշվում է նաև, որ առաջադրանքների կատարման ժամանակ կիրառվում են հատուկ անօդաչուներ՝ նախատեսված տեղանքի օպտիկական ու ռադիոէլեկտրոնային հետախուզման համար։ Ուսումնամարզական թռիչքների շրջանակում անձնակազմերը կատարում են նաև մարտական կրակոցներ ու թիրախային կրակով ոչնչացնում պայմանական հակառակորդի թիրախները։

Էմմա Չոբանյան