Karevorinfo  Իրադարձություններ  172

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը

20:00 երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը։ Այս մասին Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Այն մարդասիրության, բարոյական արժեքների և  միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների  նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է»։

Հիշեցնենք՝ ԵԽ ավելի քան 120 պատգամավոր Ադրբեջանից պահանջում է Հայաստան վերադարձնել բոլոր գերիներին։