Karevorinfo  Իրադարձություններ  244

ՀԱՊԿ-ը՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին բախումների մասին

14:05 երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
ՀԱՊԿ-ը՝ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին բախումների մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին բախումները դադարեցնելու և հավելյալ զորամիավորումների՝ ռազմական տեխնիկայի դուրսբերման մասին համաձայնագիրը, գրում է ՏԱՍՍ-ը:

«ՀԱՊԿ-ը ողջունում է Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին բախումների դադարեցման, հավելյալ զորամիավորումների՝ ռազմական տեխնիկայի դուրսբերման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը և կողմերի ցանկությունը` վիճահարույց սահմանային խնդիրները քաղաքական և դիվանագիտական մեթոդներով ՝ գործընկերության և բարիդրացիության ոգով լուծելու ցանկությունը, ինչն ընկած է կազմակերպության գործունեության հիմքում», – ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ երկու երկրների միջև լարվածությունը սկսվել էր ապրիլի 29-ին, երբ, ըստ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի հայտարարության, «Գոլովնոյ» ջրբաժան կետի հատվածում, որը գտնվում է Իսֆարա գետի հատվածում, Ղրղզստանի Հանրապետության զինծառայողները կրակ էին բացել Տաջիկստանի Հանրապետության սահմանապահ զորքերի զինծառայողների ուղղությամբ։

Տաթև Ֆռանգյան