Karevorinfo  Իրադարձություններ  244

Բայդենը զգալիորեն մեծացրել է փախստականների ընդունման քվոտան

10:50 երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ.
Բայդենը զգալիորեն մեծացրել է փախստականների ընդունման քվոտան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձրացրել է երկիր փախստականների ընդունման սահմանաչափը՝ 15 հազարից հասցնելով 62,5 հազար մարդու: Երկրի ղեկավարի համապատասխան հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Սա չեղարկում է նախորդ վարչակազմի կողմից հաստատված պատմականորեն ամենացածր քվոտան ՝ 15,000-ը, որը չի արտացոլում Ամերիկայի արժեքները՝ որպես փախստականներին ողջունող և աջակցող երկիր», – ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ Բայդենի վարչակազմը նախատեսում է հաջորդ ֆինանսական տարում (հոկտեմբերի 1-ից) ընդունել 125 հազար միգրանտների, ինչը ներառված է բյուջեում:

«Մենք պատրաստվում ենք օգտագործել բոլոր հասանելի գործիքները, որպեսզի օգնենք մանրակրկտորեն ստուգում անցած փախստականներին, որոնք փրկվում են իրենց երկրներում սարսափելի պայմաններից»,- եզրափակել են Սպիտակ տնից։

Ինչպես հայտնի է 15 000 ներգաղթյալներ ընդունելու քվոտան նվազագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր, որը սահմանվել էր ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին 20 տարվա ընթացքում միգրանտների ամենամեծ հոսքն է սկսվել դեպի ԱՄՆ: Կոնգրեսը պնդում էր, որ այդ ամենը հրահրել է Բայդենի վարչակազմը։

Տաթև Ֆռանգյան