Karevorinfo  Իրադարձություններ  278

Անշարժ գույքի շուկայում գործարքների նվազում է արձանագրվել

22:40 երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
Անշարժ գույքի շուկայում գործարքների նվազում է արձանագրվել

2021 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 40․494 իրավունքի պետական գործարք, որից 30,3%-ը Երևանում։ Այս մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ կատարված գործարքները կազմել են 42․720, այսինքն՝ այս տարի գործարքները նվազել են 5,2%-ով, իսկ 2020 թվականի չորրորդ եռամսյակի նկատմամբ գործարքների աճ է գրանցվել՝ 12%-ով։

Ընդհանուր գործարքներից ամենաշատը եղել են օտարման գործարքներ՝ 36,9%-ով, դրան հաջորդում են առաջնային գրանցման գործարքները՝ 17,6%-ով, իսկ ամենաքիչը եղել են օրինականացման գործարքները՝ 2,3%:

Իսկ առքուվաճառքի գործարքները հանրապետությունում, նախորդ տարվա առաջին եռամսյակի նկատմամբ, նվազել են 8,3%-ով, միայն Երևանում՝ 15,1%-ով։

Անժելա Պողոսյան