Karevorinfo  Իրադարձություններ  174

Գերմանացի բնապահպանները դատական ​​հայց են ներկայացրել ընդդեմ «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման

23:05 երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
Գերմանացի բնապահպանները դատական ​​հայց են ներկայացրել ընդդեմ «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման

Գերմանական Nabu բնապահպանական կազմակերպությունը դատական ​​հայց է ներկայացրել ընդդեմ «Հյուսիսային հոսք 2»-ը կառուցելու՝ Գերմանիայի Դաշնային ծովային և հիդրոգրաֆիկական գործակալության (BSH) թույլտվության: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դատական ​​գործընթացը վերաբերում է Գերմանիայի բացառիկ տնտեսական գոտում գտնվող գազատարի՝ դեռևս անավարտ հատվածին»,- ասվում է Nabu-ի տարածած հայտարարության մեջ:

Դրան նախորդել է առարկության ընթացակարգը, որը սկսվել է 2018-ին և վերջին անգամ երկարացվել 2021-ի մարտին՝ երկրորդ փոփոխության հաստատումից հետո:

«BSH-ն մերժեց այս առարկությունը 2021 թվականի ապրիլի 1-ին, հետևաբար՝ Բալթիկ ծովին հասցված վնասը սահմանափակելու միակ միջոցը դատական ​​հայցն է: Հայցադիմումի հետ կապված՝ գերմանական հատվածի շինարարական աշխատանքները դեռ թույլատրված չեն»,- նշում են Nabu-ից:

Գերմանացի բնապահպանների կարծիքով՝ «Հյուսիսային հոսք 2»-ն ուղղակիորեն «ոչնչացնում է ծովի հատակի կենսամիջավայրը ավելի քան 16 ֆուտբոլային խաղադաշտի տարածքով, իսկ ազդեցության ընդհանուր տարածքը ավելի քան տասն անգամ մեծ է»: