Karevorinfo  Իրադարձություններ  136

Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Չինաստանը չեն ցանկանում ռազմական հակամարտություն․ Բլինքեն

12:50 երկուշաբթի, 03 մայիսի, 2021 թ.
Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Չինաստանը չեն ցանկանում ռազմական հակամարտություն․ Բլինքեն

Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Չինաստանը չեն ցանկանում ռազմական հակամարտություն, քանի որ այն հակասում է նրանց շահերին։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, այդ կետին շարժվելը կամ անգամ նման ուղղություն ընտրելն ամբողջությամբ հակասում է և՛ Չինաստանի, և՛ ԱՄՆ-ի շահերին»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ, ըստ Բլինքենի, «Չինաստանը կարծում է, որ ինքը կարող է, պետք է և կլինի աշխարհի գերիշխող երկիրը»։

Նա հավելել է , որ վերջին մի քանի տարիների ընթացքում Չինաստանը դարձել է ավելի ռեպրեսիվ ներքին և ավելի ագրեսիվ՝ արտաքին քաղաքականության հարցում:

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ իր երկիրը հնարավորություն չունի չհամագործակցել ՉԺՀ-ի հետ:

«Մենք չենք կարող մեզ թույլ տալ Չինաստանի հետ չշփվելու շքեղությունը», – ասել է նա ՝ ավելացնելով, որ Չինաստանի հետ հարաբերությունների բոլոր ոլորտներում ՝ լինի դա առճակատում, մրցակցություն կամ համագործակցություն, երկու երկրների փոխգործակցության մեջ «իրական դժվարություններ» կան:

Տաթև Ֆռանգյան