Karevorinfo  Իրադարձություններ  234

Քիմ Քարդաշյանը պատասխանել է Արմեն Սարգսյանին

16:40 կիրակի, 02 մայիսի, 2021 թ.
Քիմ Քարդաշյանը պատասխանել է Արմեն Սարգսյանին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նամակին, որը նախագահը հղել էր Քիմին ապրիլի 30-ին:

Քարդաշյանը գրել է, որ մշտապես աջակցելու և սատարելու է Հայաստանին. «Նախագահ Սարգսյան, շնորհակալ եմ Հայաստանի մասին մշտապես ինձ նոր գիտելիքներ տալու համար: Շնորհակալություն եմ հայտնում Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և բոլոր այն խմբերին ու հայերին, որոնք պայքարեցին ճանաչման համար: Ուրախ եմ, որ կարողացա օգնել՝ իրազեկելու մարդկանց: Ես միշտ կշարունակեմ աջակցել այս հիասքանչ երկրին»:

Քիմ Քարդաշյանին ուղղված նամակում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ձեր և Ձեր ընտանիքի ազդեցությունը հսկայական է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ողջ աշխարհում, և հրաշալի էր տեսնել, թե ինչպես Ձեր գործունեությամբ ու քայլերով կարողացաք կարևոր դերակատարում ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Շնորհակալ եմ, անխոնջ ջանքերի, անկեղծ նվիրումի և հանձնառության համար»: